Թշնամին գիշերը կիրառելով ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետ, շարունակում է շփման գծում իրավիճակը լարված պահել


Թշնամին գիշերը կիրառելով ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետ, շարունակում է շփման գծում իրավիճակը լարված պահել

  • 17-05-2017 09:40:07   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (համապատասխանաբար` 4 արկ և 17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (համապատասխանաբար` 4 արկ և 15 արկ), ինչպես նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
Այս պահի դրությամբ օպերատիվ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play