Տեղի է ունեցել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նիստը


Տեղի է ունեցել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նիստը

  • 18-05-2017 17:08:11   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նիստը: Օրակարգային հարցերի թվում էին «Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության մոնիթորինգ և կառուցվածքի գնահատում» զեկույցի ներկայացումը և քննարկումը և Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի 2017 թվականի հետազոտության նախագծերի ներկայացումը, քննարկումը և մեկ հետազոտական թեմայի հաստատումը: Ներկայացվել են Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության գնահատման հիմնական արդյունքները և հետազոտության արդյունքում դուրս բերված առաջարկությունները:
 
Նշենք, որ 2017թ. հետազոտության համար Խորհրդին ներկայացված նախագծերը երեքն էին՝ «Երիտասարդական մասնակցության փորձի ուսումնասիրություն», «ՀՀ երիտասարդ ընտանիքի բնութագիրը, ընտանիքի կայացման գործընթացում հանդիպող խոչընդոտները և աջակցության մեխանիզները», «Երիտասարդների ստեղծագործական զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները»:
 
Խորհրդի նախագահ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը իր խոսքում կարևորել է հետևողական աշխատանքը երիտասարդների զբաղվածության խնդիրների վերհանման գործընթացում, և, հաշվի առնելով Խորհրդի մյուս անդամների կարծիքները, առաջարկել 2017 թ. հետազոտության համար հիմնական թեմա հաստատել  «Երիտասարդների ստեղծագործական զբաղվածության ներուժը և զարգացման հեռանկարները» թեմայով հետազոտության կազմակերպումը:
 
Հանդիպման վերջում Խորհրդի անդամների կողմից առաջարկվել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակազմին մշակել և քննարկման ներկայացնել վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված հետազոտությունների սինթետիկ զեկույցի պատրաստման մեթոդաբանական առաջարկ-նախագիծը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play