Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները


Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

  • 04-05-2024 13:17:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարում, և քաղաքին հարող տարածքներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 
Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին և միայն ուղղափառ պատրիարքի աղոթքներով։
 
Իսրայելի ոստիկանությունը Սրբազան կրակի դուրսբերման արարողության նախապատրաստումն ավարտել է երեկ: Քանի դեռ արարողությունը չի ավարտվել, տրանսպորտային միջոցներին չի թույլատրվում մուտք գործել Հին քաղաք:
 
Հին քաղաք այցելողների թիվն այս տարի անհամեմատ քիչ է, քան նախորդ տարի: Պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և թռիչքների հետ կապված լոգիստիկ դժվարությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն է: Մի շարք ավիաընկերություններ Իսրայելի ուղղությամբ թռիչքներ դեռ չեն իրականացնում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play