Գյումրի. շահել է ջրամատակարարը, շահել է սպառողը


Գյումրի. շահել է ջրամատակարարը, շահել է սպառողը

  • 20-05-2017 16:11:51   | Հայաստան  |  Հասարակություն

Բաժանորդների ջրամատակարարման շարունակական բարելավվումը Վեոլիա Ջուր ՓԲԸ առաջնահերթ խնդիրն է: Սակայն ընկերության համար «Ջուր՝ ամեն գնով» սկզբունքն անընդունելի է: Որովհետեւ նման մոտեցմամբ ձեռք բերված «հաջողությունը» կարճ է տեւում, որովհետեւ ծախսերի ավելացումը բերում է տնտեսական անկման, ու ջրի առատությանը հաջորդում է այդ կենսական ռեսուրսի խիստ անբավարարությունը: Տուժում է ջրամատակարարը, տուժում է սպառողը:
 
Դրա համար էլ Վեոլիա Ջուրը ջրամատակարարման ժամերն իր սպասարկման տարածքում ավելացնում է համակարգի զարգացմանը, ճիշտ տնտեսվարմանը զուգընթաց ու առկա հնարավորությունների սահմաններում: Բայց նաեւ շարունակաբար, իր քայլ առ քայլ ընթացքով սպառողներին վստահություն ներշնչելով, որ ի վերջո բոլոր խնդիրները կլուծվեն:
Այսպես է ընկերությունը գործում նաեւ Գյումրիում, որտեղ անցած 4 ամիսներին այս ուղղությամբ ու տրամաբանությամբ զգալի աշխատանք է տարվել: Հերթական միջոցառման հասցեն Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 3, 5 և Գարեգին Նժդեհի հրապարակի 2ա, 4բ շենքերն են: Դրանք սպասարկող թվով 2 բակային պոմպերը վաղուց հնամաշ էին, ծախսատար և քիչ արդյունավետ: Իսկ ջուր տալիս էին միայն 6 ժամ օրական: 
Ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շիրակ» տեղամասի մասնագետները օրերս այդ 11 կՎտժ հզորությամբ հին պոմպերը փոխարինեցին 4,8 կՎտժ հզորությամբ ժամանակակից պոմպերով: Վերջիններս ոչ միայն սպառում են ամսվա կտրվածքով 828 կՎտժ պակաս էլեկտրաէներգիա, այլեւ անհամեմատ ավելի հուսալի են շահագործման մեջ: Կնշանակի նշված հասցեների շուրջ 128 բաժանորդների համար ջրամատակարարումը այսուհետ կդառնա ավելի կայուն: Ավելին, ջուր կմատակարարվի արդեն 8 ժամ օրական:
Վեոլիա Ջուր ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play