Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ


Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

  • 23-05-2017 14:11:24   | Հայաստան  |  Հասարակություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
12:18 / 23.05.2017
 
Հանրապետության տարածքում`
 
Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`   33.60C (1989 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`        6.10C (1991 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`  19.00C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play