Կայացել է ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստը


Կայացել է ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստը

  • 23-05-2017 14:41:29   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» տեղի ունեցավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստը, որը վարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող, ՄՀՀ փոխնախագահ Աստղիկ Գրիգորյանը:
 
Բելառուսի Հանրապետության «Դրական շարժում» կազմակերպության գործադիր տնօրեն Իրինա Ստատկևիչը, ով նիստին մասնակցում էր հյուրի կարգավիճակով, ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցման համակարգի պետական ֆինանսավորման անցնելու գործընթացի պլանավորումը Բելառուսում:
 
ՄՀՀ նիստի օրակարգում ներառված էր նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ՏԲ ռեգիոնալ ծրագրի հարցը, որը ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը:
 
Միաժամանակ, նիստին ներկայացվեցին և հավանության արժանացան «Initiative 5%» 2-րդ շրջանի ֆինանսական ծրագրերի շրջանակներում ձևավորված առաջարկները:
 
Նշենք, որ ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Լենա Նանուշյանը: Նա իր խոսքում հիշատակեց մայիսի 21-ը, որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակման միջազգային օր, և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:    
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play