ՀԳՀՄ-ն նշում է իր տասնամյակը


ՀԳՀՄ-ն նշում է իր տասնամյակը

  • 23-05-2017 16:08:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի մայիսի 24-ին ՀԳՀՄ-ն նշում է իր տասնամյակը:

10 տարիների ընթացքում մի քանի հարյուր անդամներից ՀԳՀՄ ջանքերի շնորհիվ անդամների թիվը հասել է 13760-ի, որոնք գործում են տարածքային և ճյուղային միության կառույցների ներքո: Նշված ընդհանուր թվաքանակից շուրջ 360-ը կազմում են ուղիղ անդամները: 2017թ-ի մայիս ամսվա դրությամբ ՀԳՀՄ անդամ են հանդիսանում փաստորեն ՀՀ-ում ակտիվ գործող բոլոր ձեռնարկությունների (ԱՁ, փոքր, միջին և խոշոր ընկերություններ) շուրջ 20%-ը, որոնց ներքո աշխատում է մասնավոր հատվածի զբաղվածների մոտ 44%-ը: ՀԳՀՄ-ն 2017թ-ից հանդիսանում է ԳՄՄՀԽ (Գործատուների միությունների միջազգային համակարգող խորհուրդ) նախագահող: ԳՄՄՀԽ անդամ են 15 երկրների գործատուների միություններ: Տասնամյա շնորհանդեսին մասնակցում են 8 երկրների 10 գործատուների միությունների նախագահներ (ՌԴ, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան, Բուլղարիա, Լեհաստան, Իրան, Լատվիա), ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, նախարարություններ, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպություններ և ճանաչված տնտեսագետներ, քաղաքագետներ: ՀԳՀՄ-ն հանդիսանում է սոցիալական եռակողմ գործընկերության միակ պաշտոնական կողմը ՀՀ կառավարության և ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի հետ: ՀԳՀՄ-ն տաս տարիների ընթացքում իր հիմնական գերակա ոլորտները զարգացրել է տարբեր բնագավառներում, որոնք ներառում են զբաղվածության, այդ թվում երիտասարդների զբաղվածության, կրթություն- աշխատաշուկա կապի խթանման, ՓՄՁ զարգացման, աշխատաշուկայում հաշմանդամների ինտեգրման, ՀՀ մարզերի զարգացման, կանանց ձեռնարկատիրության խթանման, արտահանման խթանման և ՓՄՁ-ի առևտրի միջազգայնացման բնագավառները, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի, աշխատանքի պաշտպանության և աշխատողների անվտանգության, առոջապահության ուղղությունները: Բացի այդ ՀԳՀՄ-ն հանդիսանում է կանաչ տնտեսության ջատագով, ռեսուրսախնայողության և էներգախնայողության աջակից: ՀԳՀՄ-ն նաև 2017թ-ի սկզբից սկսած զարգացնում է սոցիալական ձեռնարկատիրության խթանող գործառնությունները: ՀԳՀՄ-ն ՀՀ-ում ընթացող սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների վերաբերյալ մշտապես ներկայացրել է իր տեսակետը, լուծման առաջարկությունները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք ունեն լուծման անհրաժեշտություն: Իր տասնամյա պտմության ընթացքում հնչեցրած տեսակետների ընդհանուր քանակը գերազանցում է 1300-ը:

ՀԳՀՄ տասնամյա գործունեությունը ներկայացված է ՀԳՀՄ տասնամյա կատալոգում:

Շնորհանդես՝ ՀԳՀՄ-ի տասնամյակի կապակցությամբ. կարդալ այստեղ։

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play