Երևանում 13-ամյա երեխան կամրջից վայր է ընկել և մահացել. տարվում է քննություն (լուսանկարներ)


Երևանում 13-ամյա երեխան կամրջից վայր է ընկել և մահացել. տարվում է քննություն (լուսանկարներ)

  • 26-05-2017 16:26:58   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր  վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։ 
2017թ. մայիսի 25-ին՝ ժամը 19:25-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Քննություն է տարվում՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play