Չինաստանի Հայկական համայնքի լրագիրը՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում


Չինաստանի Հայկական համայնքի լրագիրը՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում

  • 12-06-2017 17:01:19   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 
 «ՉինաՀԱՅ» լրագիրը պատմում է Չինաստանում բնակվող հայերի մասին, ներկայացնում է նրանց առօրյան, պատմությունը։ Այն տպագրվում է Չինաստանի Հայկական համայնքի կողմից։ Տվյալ լրագիրը Հեռավոր Արևելքում հայկական միակ լրագիրն է, որը լույս է տեսնում հայերեն և անգլերեն լեզուներով։ 
Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանն ԱՄՆ-ի լավագույն բուհերից մեկն է, որտեղ գործում են Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական և հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամբիոնները։  
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` Չինաստանի Հայկակա.ն համայնքի <<ՉինաՀԱՅ>> լրագիրն այսուհետ հասանելի է նաև Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գրադարանում։ Այն հնարավորություն է ընձեռնում, Չինաստանի Հայկական համայնքով հետաքրքրվող գիտնականներին և հետազոտողներին, ծանոթանալ Համայնքի պատմությանն ու անցուդարձին նաև ԱՄՆ-ում։
 
Այս յուրահատուկ համագործակցության վերաբերյալ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի գրադարանավար Դավիդ Հիրշչը նշել է․ «Ես ուրախությամբ պետք է հայտնեմ, որ «ՉինաՀԱՅ» լրագրի հայերեն և անգլերեն լեզուներով տպագրված համարներն արդեն արձանագրված են Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Չարլզ Ե․ Յոունգ գրադարանում, որն ունի 12.000.000 գրքերից և նյութերից բաղկացած հավաքածու, որից 25.000-ը հայերեն լեզվով գրքեր ու ամսագրեր են։ Լրագիրն արդեն հասանելի է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գիտնականների և ուսանողների համար»։
 
«ՉինաՀԱՅ» լրագրի գլխավոր խմբագիր Անահիտ Պարզյանն իր հերթին նշեց․ «Մեր լրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել Չինաստանի Հայկական համայնքի նորագույն պատմությունը։ Ուրախալի է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում գործող նման հեղինակավոր համալսարանի գրադարանում այսուհետ հնարավոր կլինի կարդալ լրագիրն ու  ուսումնասիրություններ կատարել Չինաստանի Հայկական համայնքի վերաբերյալ։ Այս հանգամանքն ամբողջովին համապատասխանում է «ՉինաՀԱՅ» լրագրի հիմնական նպատակի հետ»։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play