Գավառի պետական համալսարանը ստացել է 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում


Գավառի պետական համալսարանը ստացել է 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում

  • 15-06-2017 18:49:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցը:  Հանձնաժողովի որոշմամբ ԳՊՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
 
Մինչ որոշման կայացումը հանձնաժողովն ուսումնասիրել էր ԳՊՀ-ում արտաքին գնահատում իրականացրած  փորձագիտական խմբի զեկույցը և բուհի բարելավման պլանը: Նիստի ընթացքում  փորձագիտական խմբի ղեկավար Անգին Մարտիրոսյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և ԳՊՀ ներկայացուցիչներին, ապա հաջորդեց դռնփակ քննարկումն ու քվեարկությունը:
 
ԳՊՀ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 20-րդ բուհն է Հայաստանում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play