ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման նպատակով կազմակերպված դրամահավաքին


ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման նպատակով կազմակերպված դրամահավաքին

  • 15-06-2017 19:43:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 10-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորման նպատակով Բոստոն քաղաքում տեղի ունեցած դրամահավաքին,  որը կազմակերպվել և հովանավորվել էր հայ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևելյան ափի տեղական մարմնի նախկին ատենապետ Ռաֆֆի Ֆեստեկչյանի կողմից:
 
Արցախի ներկայացուցիչն իր խոսքում երախտագիտություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ կարևորելով նրանց ներդրումը Արցախի տարածքն ականներից և այլ պատերազմի պայթուցիկ մնացորդներից մաքրելու գործում:
Միջոցառմանը մասնակցել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները՝ գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանի գլխավորությամբ, և Բոստոնի հայ համայնքի շուրջ 130 անդամներ:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play