Երևանում դեղատներից մեկում ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել են կանխիկ գումար.ՀՔԿ


Երևանում դեղատներից մեկում ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել են կանխիկ գումար.ՀՔԿ

  • 19-06-2017 17:52:50   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
 
2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:
 
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քարեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
 
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա  տեսագրությունները, ենթարկվել զննության:
 
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն