Գեղարքունիքի մարզպետն ընդունել է մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն


Գեղարքունիքի մարզպետն ընդունել է մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն

  • 20-06-2017 14:23:21   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հհունիսի 20-ին,   Գեղարքունիքի   մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է    մարզի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:   Բացման խոսքում մարզպետը նշել է, որ մեծ գնահատանքի է արժանի հասարակական կազմակերպությունների ծավալած աշխատանքը և որ դեռևս կան շատ խնդիրներ, որոնց լուծումն առանց քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավման դժվար է պատկերացնել։
 
Մարզպետը կարծիք է հայտնել, որ  մարզային իշխանությունների հետ տևական ժամանակ ընթացող  համագործակցությունն ավելի կընդլայնվի և հնարավորինս արագ կստեղծվեն պայմաններ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։  Հանդիպման ընթացքում    հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն   ամփոփ տեղեկատվություններ ներկայացրին իրենց գործունեության կոնկրետ ուղղությունների,  իրականացված և ընթացող աշխատանքների վերաբերյալ։ 
 
Կարեն Բոթոյանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում աջակցել մարզի զարգացմանը նպաստելուն միտված ծրագրի իրականացմանը, ինչպես նաև խոստացավ նման ձևաչափի հանդիպումներն հաղորդել պարբերական բնույթ։
 
 
 
Գեղարքունիքի մարզպետարան 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play