Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Փայփեր» ընկերության փոխնախագահին և «ՍԻՄ» ավիաընկերության տնօրենին


Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Փայփեր» ընկերության փոխնախագահին և «ՍԻՄ» ավիաընկերության տնօրենին

  • 21-06-2017 18:10:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հունիսի 21-ին, հանդիպել է 1927 թվականին հիմնադրված, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Փայփեր» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվանին և ԱՊՀ երկրներում «Փայփեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Սիմոն Մնոյանին: 
Հանդիպման ընթացքում քննարկվեց «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը, անդրադարձ կատարվեցին համագործակցության շրջանակներում նախատեսվող սիրողական օդաչուներ պատրաստելու և հետագայում ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում դասընթացներ կազմակերպելու նպատակով ուսումնական ծրագրի ստեղծմանը, ինչպես նաև՝ մի շարք այլ հարցերի:
 
«Փայփեր» ընկերության հետ հնարավոր համգործակցությունը կարող է խթան հանդիսանալ ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը: 
Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով գործընկերների պատրաստակամությունը՝ հնարավոր համագործակցության համար, ծրագիրն իրականացնելու իր աջակցությունն առաջարկեց:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play