Հրդեհներ խոտածածկ տարածքներում


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

  • 22-06-2017 11:25:39   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան-ի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի 3/1 փողոցի տներից մեկին հարակից հացատանը՝ մոտ 5 խմ կուտակած վառելափայտ:
 
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play