Ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է. Կարեն Կարապետյան


Ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է. Կարեն Կարապետյան

  • 23-06-2017 14:23:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
 
Գործադիրի ղեկավարը նախ և առաջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2017-2022 թվականների ծրագրին, որով նախատեսված են յուրաքանչյուր ոլորտի զարգացման միջոցառումներն ու գործողությունները հստակ ժամկետներով:  Հաշվի առնելով ծրագրի իրագործման փուլի մեկնարկը և կառավարության հանրությանը հաշվետվողականության քաղաքականությունը՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ հստակ սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետները՝ եռամսյակային կտրվածքով։ Ցանկում ներառված միջոցառումների կատարողականների ընթացքի վերաբերյալ ևս եռամսյակային կտրվածքով պետք է ներկայացվի տեղեկատվություն կառավարության աշխատակազմ: Վարչապետը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ  և լրացումներ 2017 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խմդիրները հաստատելու մասին կառավարության որոշման մեջ, 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը: «Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս, աշխատում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական վեցօրյա նվազագույն աշխատանքային ռեժիմ, և ադապտացնում ենք ծրագիրը  նախկին  միջոցառումներին»,- նշել է Կարեն Կարապետըյանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play