Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի վարչապետի մոտ


Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի վարչապետի մոտ

  • 23-06-2017 14:25:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Կարապետյանն անդրադարձել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բնակելի շենքի վթարման դեպքին և հետաքրքրվել իրավիճակի մասին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում:
 
Տեղի է ունեցել քարաթափում, գիշերը ժամը 2-ին բնակիչները տարհանվել են, դեպքի վայրում է եղել է նաև մարզպետը: Այժմ բնակիչները տեղափոխվել են այլ բնակտարածքներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ տեղեկացրել է, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը չի վերահսկվում ԱԻՆ-ի կողմից և վերադարձը,  նախարարի խոսքով, ճիշտ չէ:
Վարչապետ Կարապետյանն առաջարկել է կառավարության նիստից հետո քննարկել հարցը՝ խնդրին լուծում տալու համար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play