Նախարարը բելառուս գործընկերոջ հետ քննարկել է տրանսպորտային համագործակցության հեռանկարները


Նախարարը բելառուս գործընկերոջ հետ քննարկել է տրանսպորտային համագործակցության հեռանկարները

  • 29-06-2017 19:59:03   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 29-ին ընդունեց Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակին:
 
Կողմերը ստորագրեցին «1997 թվականի սեպտեմբերի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը:
 
Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների միջև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմները, իսկ դրանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցելուց հետո :
 
Արձանագրության ստորագրման և իրականացվող փոփոխությունների արդյունքում երկու անդամ-պետությունները կազատվեն մուտքի, ելքի, տարանցման և ԵՏՄ անդամ-երկրների տարածքում դեպի 3-րդ երկիր և 3-րդ երկրից պետական բեռնափոխադրումների իրականացման համար թույլտվությունների պարտադիր 
պահանջից և ճանապարհային վճարից:
 
Սա կհանգեցնի երկու երկրների միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացի դյուրացմանը, բեռնափոխադրումների իրականացման ժամանակի, ծախսերի կրճատմանը և ապրանքաշրջանառության աճին:
 
Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ավտոմոբիլային տրանսպորտային համագործակցության զարգացման և ընդլայնման հարցեր:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play