Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում կխաղա Գարրի Կասպարովի հետ


Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ում կխաղա Գարրի Կասպարովի հետ

  • 06-07-2017 18:39:01   | ԱՄՆ  |  Սպորտ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը կվերսկսի կարիերան եւ կմասնակցի ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք Grand Chess Tour մրցաշարի փուլին:
 
Օգոստոսի 2-ից 12-ը Սենթ Լուիսում 10 գրոսմայստերների`  Լեւոն Արոնյանի (Հայաստան), Հիկարու Նակամուրայի, Ֆաբիանո Կարուանայի  (երկուսն էլ` ԱՄՆ), Սերգեյ Կարյակինի, Յան Նեպոմնյաշչիի  (երկուսն էլ` ՌԴ), Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Դավիթ Նավարայի (Չեխիա), Լենյեր Դոմինգեսի (Կուբա), Լե Կուան Լեմի (Վիետնամ) մասնակցությամբ կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար:
 
54-ամյա Կասպարովը կմասնակցի արագ եւ կայծակնային խաղի մրցաշարին, որոնք կանցկացվեն օգոստոսի 14-ից 19-ը` հիմնական մրցաշարի ավարտից հետո:
 
Կասպարովը  1985-1993 թվականներին եղել  է մոլորակի ուժեղագույն շախմատիստը եւ 2005 թվականին հայտարարել  շախմատային կարիերան ավարտելու մասին:
 
 
 
Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play