Կգույքագրվեն այն հատվածները, որտեղ կան հետիոտնային անցումների գծանշումների և լուսացույցների աշխատանքի հետ կապված խնդիրներ


Կգույքագրվեն այն հատվածները, որտեղ կան հետիոտնային անցումների գծանշումների և լուսացույցների աշխատանքի հետ կապված խնդիրներ

  • 10-07-2017 19:48:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակներում կազմվել է 16 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է ՃՈ հետ համագործակցված շարունակել տվյալ աշխատանքները, նաև ուշադրություն դարձնել հետիոտնային անցումների գծանշումների կատարմանն ու լուսացույցների անխափան աշխատանքին:
 
«Որոշ փողոցներում բացակայում են հետիոտնային անցումների գծանշումները, բացի այդ որոշ փոքր փողոցներում էլ լուսացույցներ չկան։ Ճանապարհային ոստիկանության հետ համգործակցելով՝ գույքագրեք այդ հատվածներն ու արդեն իսկ քայլեր ձեռնարկեք այդ խնդիրներին համապատասխան լուծումներ տալու ուղղությամբ: Այս աշխատանքները պետք է ավարտին հասցնենք մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, որպեսզի այդ մասով լիարժեք ապահովվի դպրոցականների անվտանգությունը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play