Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գործադիր տնօրեն է ընտրվել Արա Խզմալյանը


Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գործադիր տնօրեն է ընտրվել Արա Խզմալյանը

  • 19-07-2017 13:37:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր։ Խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արա Խզմալյանի թեկնածությանը։
 
Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի բյուջեն, որը կուղղվի զբոսաշրջության ոլորտում պետական ծրագրերի իրականացմանը։
Խորհրդի նիստի օրակարագային վերջին կետը հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումն էր։ 
Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել հիմնադրամին՝ ընգծելով, որ հիմնադրամի առջև հավակնոտ նպատակներ են դրված, որոնք պետք է լավագույնս իրագործվեն։
Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի զբոաշրջության զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում են լինելու արդյունավետ մարքեթինգային միջոցառումների իրականացման և զբոսաշրջային արդյունքի զարգացման խնդիրները։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play