Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ


Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ

  • 21-07-2017 13:39:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այցելել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան մանկական և Մուրացանի անվան գրադարաններ, ինչպես նաև՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոց: 
Երևան-Ստեփանակերտ մշակութային սերտ համագործակցության շրջանակում այս հաստատություններին է փոխանցվել շուրջ 1600 կտոր մասնագիտական գրականություն և երաժշտական ձեռնարկ:
 
Գրադարանների և երաժշտական դպրոցի համակազմերի հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:
Շնորհակալություն հայտնելով անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու համար՝ գրադարանների և երաժշտական դպրոցի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել համագործակցության շրջանակում կազմակերպել նաև տեղի մասնագետների, ինչպես նաև աշակերտների փորձի փոխանակումներ: Ռուբեն Հովահաննիսյանը վստահեցրել է, որ այդ նպատակով ևս կիրականացվեն համապատասխան աշխատանքներ՝ ապահովելով նաև Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաների մասնակցությունը «Հնչում է Երևանը» ամենամյա երաժշտական փատատոնին:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play