Երեք բրոնզ եւ թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում


Երեք բրոնզ եւ թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

  • 27-07-2017 11:21:48   | Բոսնիա եւ Հերցոգովինա  |  Սպորտ

Սարաեւոյում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք բրոնզե մեդալ նվաճեց:
 
Առաջին մեդալը բերեց 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը, որը երրորդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռամիզ Հասանովին: Այնուհետեւ 46 կգ քաշային Առաքել Մովսեսյանը մակեդոնացի Աիդ Սալիասի հետ գոտեմարտն ավարտին հասցրեց «կայծակնային» արագությամբ՝ հաղթելով 10:0 հաշվով:
 
Երրորդ բրոնզը նվաճեց 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանը: Մեր ըմբիշը սահմանված չորս րոպեից էլ պակաս ժամանակում իր հսկայական առավելությունը ցույց տվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Նասիբլիի նկատմամբ եւ միավորների 12:1 տարբերությամբ գոտեմարտը դադարեցվեց:
 
Թիմային հաշվարկով ազատ ոճի Հայաստանի պատանիների հավաքականը 29 երկրների պայքարում 38 միավորով զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play