Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հորդորում են «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը


Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հորդորում են «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը

  • 01-08-2017 15:20:39   | Հայաստան  |  Քաղաքական

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին հորդորում ենք դադարեցնել հացադուլը։
Թրքաբարո ռեժիմը զուրկ է մարդկային հատկանիշներից և իրավունք չի ճանաչում։
 
Այս հանգամանքը ակնհայտ է ոչ միայն ձեզ, այլև ամբողջ ժողովրդին։
Ուստի հացադուլի իրական հասցեատերը ժողովուրդն է, իսկ նպատակը՝ պրոբլեմի և ձեր դիրքորոշման մասին նրան իրազեկելը։
Այդ նպատակին դուք հասել եք։
 
Հացադուլը շարունակելը այսուհետ միայն ձեր առողջությանը կվնասի։
Այդ պատճառով կրկին հորդորում ենք դադարեցնել հացադուլը և ուժ հավաքել պայքարը շարունակելու համար։
 
Ժիրայր Սեֆիլյան
Վարուժան Ավետիսյան
 
Օգոստոսի 1, 2017թ․Արմավիր ՔԿՀ
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play