ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Շամիրամ գյուղում կատարվածի մասին.(Տեսանյութ)


ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Շամիրամ գյուղում կատարվածի մասին.(Տեսանյութ)

  • 01-08-2017 18:23:01   | Արագածոտնի մարզ  |  Իրավունք



Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա:
 
Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:
Ժամեր հետո «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մահացել է իրենց մոտ տեղափոխված վիրավորներից մեկը:
Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը:
 
Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:
 
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննություն է կատարվում:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play