Օգոստոսի 12-13-ին կմեկնարկի «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»


Օգոստոսի 12-13-ին կմեկնարկի «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»

  • 02-08-2017 11:12:16   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ջազ, մեղր և հատապտուղներ՝ սահմանին Օգոստոսի 12-13-ին 6-րդ անգամ կմեկնարկի «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկը օգոստոսի 12-ին և 13-ին արդեն 6-րդ անգամ կհյուրընկալի «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»։

Հայաստանի ամենաքիչ բացահայտված մարզում «Տավուշի զարգացման հիմնադրամի», Բերդի քաղաքապետարանի և մի շարք աջակիցների կողմից իրականացվող փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ոչ միայն ներկաները, այլև հարակից բնակավայրերի բնակիչներն ու սահմանապահ զինծառայողները վայելում են ջազային հնչեղ կատարումներ։ -Այս տարի նույնպես ելույթ կունենա «Հայաստանի պետական ջազ նվագախումբը»` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակույթային կանգառ» նախաձեռնության հետ համատեղ։ Հաջորդ օրը տեղի բնակիչները կներկայացնեն իրենց հավաքած մեղրն ու հատապտուղները, ինչպես նաև դրանցից պատրաստված համեղ ուտեստները,- ասաց «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» հրաշալի հնարավորություն է Տավուշի մարզում տուրիզմի զարգացման համար։ Նախորդ տարի միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը, ինչը թույլ է տալիս խոսել նաև զբոսաշրջային զգալի ներուժի մասին։

-Տավուշը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ, հրաշալի մարդկանցով, համեղ պտուղներով և խոհանոցով։ Փառատոնը մեր հայրենակիցներին և հյուրերին այս ամենի ներկայացման հրաշալի հնարավորություն է,- մեկնաբանել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Այս տարի, բացի քաղցրահամ մեղրից, վայրի մոշից, մորիից, նույնիսկ հապալասից և իհարկե բացօթյա ջազ համերգից, կազմակերպիչները մի շարք անակնկալներ են խոստանում։ Նաև կկազկերպվի մասնակիցների տեղափոխման և գիշերակացի հարցը` թե հացուկաց և հյուրանոցային, թե վրանային ճամբարի միջոցով։

-Շատ կարևոր է հայրենիքը ճանաչել ներսից, առաջին հերթին` մարդկանց և բնության միջոցով։

Սա փառատոնի թիվ մեկ առաքելությունն է,- ասաց Հայկ Չոբանյանը։

Միջոցառման մասին նորություններին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցության մասին տեղեկանալու համար հետևեք ֆեյսբուքյան էջին:՝ https://goo.gl/CpcQBR/ ***

«Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» կազմակերպվում է 2012 թվականից։ Փառատոնի հիմնական մասնակիցները տարածաշրջանի բնակչությունն է` իրենց մշակած բերք ու բարիքով, քաղցրավենիքով, արվեստով և արհեստներով։

Այս ամենն ուղեկցվում է հայկական խոհանոցի ավանդական համեղ ուտեստների մատուցմամբ և հրաշալի երաժշտությամբ։ Սովորաբար մասնակիցների թիվը 2000-ից ավելի է։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ +374 41 136313 info@arprholding.com 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play