Երևանում կրակոցներ արձակած անձը ներկայացել է ոստիկանություն


Երևանում կրակոցներ արձակած անձը ներկայացել է ոստիկանություն

  • 09-08-2017 17:59:00   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում երեկ հաղորդում էր ստացվել, որ ժամը 1.10-ին Վ. Վահյան փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Դ.-ն իր տան պատուհանից ատրճանակից կրակոցներ է արձակել:
 
Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 8-ին, ժամը 1-ից մինչև ժամը 1.30-ն ընկած ժամանակահատվածում Աշոտ Դ.-ն իր տան 2-րդ հարկի պատուհանից վիճաբանել է իրեն անծանոթ անձանց հետ, որի ընթացքում ատրճանակից օդ է կրակել:
 
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճ և գնդակ: Ա. Դ.-ն ներկայացվել է ոստիկանություն և ներկայացրել ատրճանակը: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play