Լոռու մարզի 32-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն.ՀՔԿ


Լոռու մարզի 32-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն.ՀՔԿ

  • 10-08-2017 16:58:35   | Լոռու մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 32-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի:
 
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, խոտհարքը հնձելու շուրջ վիճաբանություն է առաջացել համագյուղացիների միջև, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը փայտով հարվածել է համագյուղացի 32-ամյա տղամարդու գլխին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ գանգաթաղի աջից գագաթա-քունքային շրջանի գծային կոտրվածք, սալջարդեր։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վորչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play