«Երևան Սիթի Տուր» ծրագրի համար աշխատանքի են հրավիրվում տուրհամակարգողներ
15-08-2017 17:14:55 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրում որպես տուրհամակարգող աշխատելու համար աշխատանքի է հրավիրում աղջիկների և տղաների հետևյալ պահանջներով՝
հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
ուղեկցորդի և զբոսավարի աշխատանքային փորձ կամ
զբոսաշրջային ոլորտում կամավորական գործունեության փորձ։
Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ. օգոստոսի 24–ը:
Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին: