Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունն ուժեղացվել է


Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունն ուժեղացվել է

  • 29-08-2017 16:40:13   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն իր  ֆեյսբուքյան  իր  էջում Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ  կիսանդրու լուսանկարներ է հրապարակել՝գլխի շրջանում կրակոցների հետքերով:
 
«Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները:
 
Այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսք։  Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացվել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը»,- գրել է խոսնակը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play