Թուրքական հրետանին հրթիռակոծել է սիրիական Աֆրին քաղաքը. կա տասնյակից ավելի վիրավոր


Թուրքական հրետանին հրթիռակոծել է սիրիական Աֆրին քաղաքը. կա տասնյակից ավելի վիրավոր

  • 30-08-2017 09:42:16   | Սիրիա  |  Հասարակություն

 
Թուրքական բանակը հրթիռակոծել է սիրիական Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ: 
 
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Աֆրինից քուրդ-սիրիացի քաղաքագետ Ռեզան Հեդուն: 
 
«Այսօր Աֆրինի բնակելի թաղամասերը հրթիռակոծվել են Թուրքիայի կողմից: Ուժգին վնասվել են խաղաղ բնակիչների տները, տասնյակ մարդիկ վիրավոր են, այդ թվում նաև 11-ամյա մի աղջիկ»,- պատմել է նա: 
 
Քաղաքագետի խոսքերով՝ հրթիռակոծությունը սկսվել է օրվա այն ժամին, երբ մարդկանց մեծամասնությունն իրենց ընտանիքների հետ զբաղվել են գնումներով մահմեդական Կուրբան բայրամ տոնին նախապատրաստվելու համար: 
 
Նրա պնդմամբ՝ ներկա պահին Աֆինիի գյուղերի պարբերական հրթիռակոծությունները շարունակվում են:  
Աֆրինում սիրիացի քուրդերի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ թուրքերն առաջին անգամը չէ, որ հրթիռակոծում են սիրիական քաղաքները: Տարվա ընթացքում բնակելի թաղամասերը մշտապես ենթարկվում են հրետակոծության, սակայն այս անգամ հրետակոծությունը եղել է ինտենսիվ և շարունակական:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play