Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալին (տեսանյութ)


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալին (տեսանյութ)

  • 12-09-2017 19:39:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտ­րային քա­ղա­քա­կա­նու­թյան և տն­տե­սա­գի­տու­թյան հար­ցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի գլխավորությամբ:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում սա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:
 
Էդվարդ Նալբանդյանն ու Էդ Գրեսսերը մտքեր փոխանակեցին երկկողմ առևտրային հարցերի, GSP արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանին ընձեռվող հնարավորությունների և դրանցից օգտվելու պայմանների շուրջ:
 
Հանդիպման ընթացքում արծարծվեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցերը, քննարկվեցին երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավոր ուղղությունները: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առևտրաշրջանառության մեջ:
 
Զրուցակիցներն անդրադարձան նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցերին՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play