Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը կմասնակցի երեք աղջնակ.ՀԱՕԿ


Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը կմասնակցի երեք աղջնակ.ՀԱՕԿ

  • 14-09-2017 13:33:05   | Հայաստան  |  Սպորտ

Ծանրամարտի Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականն Օլիմպավանում նախապատրաստվում է սեպտեմբերի 23-ից 30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
 
Ավագ մարզիչ Արման Ղազարյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Պրիշտինա մեկնելու է երեք մարզիկ: 15 տարեկանների պայքարին կմասնակցեն 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը եւ Մարգարիտա Առաքելյանը (75 կգ), իսկ 75 կգ քաշային Աիդա Մանուկյանը հանդես կգա 17 տարեկանների առաջնությունում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play