Կրակոցներ Վերնիսաժի մոտ. կա զոհ և վիրավորներ. shamshyan.com


Կրակոցներ Վերնիսաժի մոտ. կա զոհ և վիրավորներ. shamshyan.com

  • 14-09-2017 14:20:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։

Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play