Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ


Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

  • 23-09-2017 14:16:29   | ԱՄՆ  |  Քաղաքական

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
 
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։
 
Արտգործնախարարները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր: 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play