ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ռուսաստանի բժշկական<br /> գիտությունների ակադեմիայի անդամ Առնոլդ Ադամյանին եւ Ռուսաստանի<br /> ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանին<br />


ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ռուսաստանի բժշկական
գիտությունների ակադեմիայի անդամ Առնոլդ Ադամյանին եւ Ռուսաստանի
ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանին

  • 14-10-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտը, ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը, Հասարակական առողջության հայկական ասոցիացիան եւ «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամը հոկտեմբերի 13-16-ին «Հայաստան-Ռուսաստան` բժշկությունն առանց սահմանների» կարգախոսի ներքո կազմակերպել են «Մարդու առողջությունը» 8-րդ ազգային գիտաբժշկական կոնգրեսը: Երեւան են ժամանել տարբեր երկրներից հայ, վրացի, ռուս եւ բելոռուս բժիշկներ: Կոնգրեսին մասնակցում են նաեւ հայտնի ռուսահայ բժիշկ-ակադեմիկոսներ: ՀՀ սփյուռքի նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն, կոնգրեսի մասնակից Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, հայտնի պլաստիկ եւ քաղցկեղի վիրաբույժ, թոքաբան Առնոլդ Ադամյանը մեծ ավանդ ունի հայ բժշկագիտության զարգացման մեջ: Նա նաեւ բանաստեղծ է, արվեստագետ, մի շարք պատկերագրքերի եւ բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՌԴ ԳԱԱ անդամներ Ա.Ադամյանը եւ Ֆ.Սողոյանը հանդիպման ընթացքում քննարկել են Հայրենիք-Սփյուռք գործակցության ուղիները` շեշտադրելով հատկապես ռուսահայության ուծացման խնդիրը: Ակադեմիկոսները մտահոգություն հայտնեցին ռուսական տարածքում հայերենի արագ մոռացության վերաբերյալ` նշելով, որ այս երեւույթի դեմ պետք է լուրջ միջոցներ ձեռնարկվեն: Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ ՀՀ սփյուռքի նախարարության սփյուռքահայ երիտասարդների Հայասատան այցելությունների «Արի տուն» ծրագիրը պետք է լայն ընդգրկում ունենա, որպեսզի Ռուսաստանում ապրող կամ սովորող հայ երիտասարդները կարողանան ամառային արձակուրդներն անցկացնել Հայաստանում: Ա.Ադամյանը եւ Ֆ.Սողոյանը համոզմունք հայտնեցին, որ անհրաժեշտ է ակտիվացնել կապերը Հայաստանի եւ ՌԴ մարզերի ու նրանց հայ համայնքների հետ, եւ հեղինակություն վայելող հայ անհատների միջոցով անհրաժեշտ է խթանել հայի վերադարձն իր արմատներին: Միաժամանակ քննարկվեց նոյեմբերի 15-ին Նոյեմբերյանում տեղի ունենալիք միջոցառումը: Բանն այն է, որ Ա.Ադամյանն իր մասնագիտական մկրտությունը ստացել է Նոյեմբերյանի հիվանդանոցում, այնտեղ աշխատել որպես վիրաբուժական բաժանմունքի վարիչ, եւ նրա կիսանդրին երախտագետ նոյեմբերյանցիների խնդրանքով քանդակել է հայտնի ռուսահայ քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ (Ֆրիդ) Սողոյանը: Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա Նոյեմբերյանում տեղադրված կիսանդրու բացումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն