Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին


Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին

  • 27-09-2017 19:44:19   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի 19-ից 25-ը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը և վերադարձել 2 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներով:
 
Նախարարը շնորհավորել է մարզիկներին և նշել, որ պատահական չէ նվաճված մեդալների քանակը, քանի որ Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան ավանդաբար ամենակարգապահ մարզական կազմակերպություններից է, և այս հաջողությունները օրինաչափ են: «Նախարարությունը և քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան համագործակցության և համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ վաղուց են աշխատում: Հասունացել է պահը, որ այս ֆեդերացիան ընդգրկվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցող ֆեդերացիաների ցանկում: Դա հնարավորություն կտա մարզիկներին արժանանալու պետական մարզական պարգևների, իսկ մարզիչները կմասնակցեն մեր կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին»,- ասել է նախարարը:
 
Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում գործող արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների գործունեության համակարգման անհրաժեշտությանը: «Բոլորս պետք է գիտակցենք, որ խնդիրը ոչ միայն մարզական է, այլ նաև ունի ռազմավարական նշանակություն, քանի որ գործ ունենք մատաղ սերնդի առողջության, նրա հետագա ճակատագրի հետ»,- նշել է նա:
 
Հանդիպման ավարտին Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Ռոստոմյանին և նրան է հանձնել խորհրդանշական գավաթ:  
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play