ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone 8»-ի և «iPhone 8 Plus»-ի վաճառքի մեկնարկն արդեն տրված է


ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone 8»-ի և «iPhone 8 Plus»-ի վաճառքի մեկնարկն արդեն տրված է

  • 04-10-2017 17:15:21   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «iPhone 8» և «iPhone 8 Plus» նոր սերնդի սմարթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության սպասարկման կենտրոններից:
 
«iPhone 8»-ի գինը 459 900 դրամ է, իսկ «iPhone 8 Plus»-ի գինը՝ 509 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:
 
Սմարթֆոնների առջևի և հետևի դիզայնի համար օգտագործվել է սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ջրակայուն ապակին, որը կայուն է նաև փոշու նկատմամբ: Նոր սերնդի այս սմարթֆոնների առանձնահատկություններից է նաև անլար լիցքավորման հնարավորությունը: «iPhone 8» և «iPhone 8 Plus» սմարթֆոնների մանրամասն բնութագրությանը կարելի է ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play