Հայտնի են Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները


Հայտնի են Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողները

  • 09-10-2017 13:11:13   | Լոռու մարզ  |  Սպորտ

Վանաձորում ավարտվել է Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային  մրցաշարը:
 
Մրցաշարի հաղթողներ են դարձել Գարիկ Բարսեղյանը (ՀՀ, 57 կգ), Ղազար Համբարձումյանը (ՀՀ, 61 կգ), Ռազամբեկ Ժամալովը (ՌԴ, 65 կգ), Զաուր Սիդակովը (ՌԴ,  70 կգ), Ավթանդիլ Կենտչաձեն (Վրաստան, 74 կգ), Արթուր Նայֆոնովը (ՌԴ, 86 կգ), Զնաուր Կոչիևը (ՌԴ, 97 կգ) և Լևան Բերիանիձեն (ՀՀ, 125 կգ):
 
Նշենք, որ մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 6-ից 8-ը, որին մասնակցել են 100-ից ավել ըմբիշներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից և Բուլղարիայից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play