Մեկնարկել է 8-12-րդ դասարանների հանրապետական սպարտակիադայի եզրափակիչ փուլը


Մեկնարկել է 8-12-րդ դասարանների հանրապետական սպարտակիադայի եզրափակիչ փուլը

  • 09-10-2017 18:54:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մեկնարկել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով բասկետբոլի տղաների և աղջիկների հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:
 
Սպարտակիադայի եզրափակչին մասնակցում են շուրջ 240 աշակերտներ: Մասնակիցներն այսօր ուժերն են չափել բասկետբոլ մարզաձևում: Մրցումներն անցկացվել են «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշակույթի պալատում և Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում:
 
Տեղեկացնենք, որ սպարտակիադան անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական (եզրափակիչ), որին մասնակցելու են մարզային փուլի հաղթողները: Սպարտակիադային մասնակցել է ընդհանուր թվով 5000 աշակերտ՝ բասկետբոլ, վոյելբոլ, հնգամարտ և սեղանի թենիս մարզաձևերում:
 
Սպարտակիադայի եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ից 15-ը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշակույթի պալատում:  Մրցումների հաղթողները կարժանանան մեդալների, պատվոգրերի և գավաթների:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play