Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր


Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

  • 20-10-2017 18:46:15   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար  Տեա Ծուլուկիանիին: 
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը: 
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար և նշել, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է վրաց-հայկական ֆորումի կազմակերպումը, որը  հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:
 
Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին իրավական ֆորումի շարունակականությանը նպաստելու համար և համոզմունքով նշել, որ համագործակցության այս ձևաչափը ևս կլինի արդյունավետ: 
Հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարները քննարկել են դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, դրանց արդյունքում արդեն իսկ ընդունված և ներկայում մշակման փուլում գտնվող  իրավական ակտերին, ինչպես նաև քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին նախարար Հարությունյանն այցելել է Հանրային ծառայությունների մատուցման կենտրոն, որտեղ նորագոււյն տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիներին մատուցվում են 150-ը գերազանցող պետական ծառայություններ: 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play