Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ<br /> երկրների արտգործնախարարների հանդիպմանը<br />


Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ
երկրների արտգործնախարարների հանդիպմանը

  • 28-09-2009 17:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են կազմակերպության օրակարգային մի շարք հարցեր. մասնավորապես` ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կառույցներում արտաքին քաղաքական գործունեության համադրման, եվրոպական եւ միջազգային անվտանգության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային խնդիրներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play