Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ
երկրների արտգործնախարարների հանդիպմանը
28-09-2009 17:30:00 | ԱՄՆ | Քաղաքական
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքային այցով
Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
սեպտեմբերի 26-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական
գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:
Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության
հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են կազմակերպության
օրակարգային մի շարք հարցեր. մասնավորապես` ՄԱԿ-ում եւ այլ
միջազգային կառույցներում արտաքին քաղաքական գործունեության
համադրման, եվրոպական եւ միջազգային անվտանգության, ինչպես նաեւ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային խնդիրներ: