2018-2022 թթ․ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկում


2018-2022 թթ․ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկում

  • 31-10-2017 14:24:59   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ անցկացրել է 2018-2022 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկում:
 
Նախագծի մշակման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն իր հանդիպումների ընթացքում արդեն անցկացրել է երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկումներ: «Նախագիծն այժմ հանրային քննարկումների փուլում է, որին ակտիվ մասնակցության հնարավորություն ունեն բոլոր շահագրգիռ կողմերը»,- այս մասին միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը: 
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ռազմավարության նախնական տարբերակը, ռազմավարության վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները և ստացված առաջարկությունները, ըստ աշխատանքային խմբերի կատարվել է ռազմավարական գերակա ուղղությունների բաժանում՝ «Երիտասարդների հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և թվային մասնակցության մակարդակի բարձրացում», «Երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում», «Երիտասարդական աշխատանքի կայացում և հետագա զարգացում, երիտասարդների ցկյանս կրթության խրախուսում», «Երիտասարդների հոգեւոր-մշակութային և ընտանեկան արժեքների պահպանում և զարգացում, ռազմահայրենասիրական դաստիարակություն», «Միջազգային երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունակության խրախուսում» և «Ռազմավարության ընդհանուր դրույթներ»:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play