Խաղամոլ էր... հարբեցող... խաբեբա. պատանդառուի նախկին աները մանրամասներ է պատմել. 1in.am (տեսանյութ)


Խաղամոլ էր... հարբեցող... խաբեբա. պատանդառուի նախկին աները մանրամասներ է պատմել. 1in.am (տեսանյութ)

  • 31-10-2017 18:25:14   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



1in.am «Նա երեխա չունի, չի ունեցել, սուտ լուրեր են հրապարակում, թե երեխային է եկել տեսնելու. նա եկել էր իմ աղջկան առևանգելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի պատանդառուի մասին ասաց նրա նախկին աները:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ պատանդառուն աշխատանքային վայրում դանակը դրել է իր աղջկա կոկորդին, որ սպանի:
 
«Իմ երեխան արդեն 7 ամիս է՝ բաժանված է, քանի որ նա խաղամոլ էր, հարբեցող, ուռող, խաբեբա, քցող, որից մի քցվողն էլ ես եմ եղել»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր դստեր կոկորդն է վնասվել, մատների ջլերն են կտրվել և կրծքավանդակում ստացել է դանակի 2 հարված:
 
Մեր զրուցակցի համոզմամբ՝ այսօր նման փաստի առջև են կանգնել ոստիկանության, դատախազության անգործության պատճառով, քանի որ մինչ այս դեպքը նրանք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բայց նրանք ոչինչ չեն արել:
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play