Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ


Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ

  • 01-11-2017 16:15:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ:
 
Քննարկվել են օրենսդիր եւ գործադիր իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությանը եւ 2018 թվականի պետական բյուջեի ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թեւերի միջեւ համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ եւ գործնական մթնոլորտում:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play