Արաբական կոալիցիան Իրանին սպառնացել է պատերազմով


Արաբական կոալիցիան Իրանին սպառնացել է պատերազմով

  • 06-11-2017 13:44:04   | Սաուդյան Արաբիա  |  Միջազգային

 
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան Իրանի կողմից եմեն հուսիթ ապստամբներին ցուցաբերվող աջակցությունը գնահատելու է որպես պատերազմական գործողություն: 
 
korrespondent-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է կոալիցիայի տարածած հայտարարության մեջ: 
 
«Իրանի կողմից հուսիթների ներկայացուցիչների ուղիղ հրահանգումը դասվում է ագրեսիայի ակնհայտ ակտերի կատեգորիային, որի թիրախ են հանդիսանում հարևան երկրները, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը: Ուստի կոալիցիան այդ գործողությունները դիտարկում է որպես իրանական կողմից դրսևորվող ակնհայտ պատերազմ Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված»,- ասվում է հաղորդագրությունում:
 
Արաբական կոալիցիայի հրամանատարությունը նաև հայտարարել է, որ փակում է Եմենի բոլոր ցամաքային, օդային և ծովային նավահանգիստները: 
 
Նշվում է, որ շրջափակումը չի վերաբերում կոալիցիայի վերահսկողությամբ հումանիտար բեռների մատակարարմանը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play