Կարեն Բոթոյանն ընդունել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալին


Կարեն Բոթոյանն ընդունել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալին

  • 20-11-2017 18:58:41   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել  է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ այցելած Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկին։  Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Կարեն Բոթոյանը նշել է, որ հաշվի առնելով հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, տեսանելի է նաև երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև առանձին ոլորտներում կապերի աշխուժացման հնարավորությունը, հավելելով, որ չնայած այս առումով արդեն կա կատարված աշխատանք, այնուամենայնիվ առկա է այն խորացնելու դեռևս չօգտագործված հնարավորություն։ Մարզպետը մասնավորապես խոսել է գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հնարավոր համագործակցության մասին։
 
Պատասխան խոսքում Բոլեսլավ Պիրշտուկը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին  ջերմ ընդունելության համար և նշել, որ նման ձևաչափի հանդիպումները շատ արդյունավետ են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։  Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն  ուսումնասիրել և ընտրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներ և դրանց ուղղությամբ ավելի առարկայական համագործակցություն ծավալել։
 
 
 
Գեղարքունիքի մարզպետարան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play