Չինաստանում հաջողությամբ կատարվել է գլխի առաջին փոխպատվաստումը


Չինաստանում հաջողությամբ կատարվել է գլխի առաջին փոխպատվաստումը

  • 22-11-2017 17:39:59   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Իտալացի հայտնի վիրաբույժ Սերժիո Կանավերոն հայտնել է Չինաստանում դիակի վրա գլխի  հաջող փոխպատվաստման փորձի մասին։
 
Корреспондент-ի փոխանցմամբ՝  այս մասին նա տեղեկացրել է Վիեննայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 
 
Վիրաբույժի խոսքերով՝  Հարբինի բժշկական համալսարանի թիմը իրագործել է գլխի առաջին փոխպատվաստումը, ինչը նշանակում է, որ ողջ մարդու դեպքում վիրահատությունն անխուսափելի է։
 
Ինչպես նշում է Կանավերոն ՝ վիրահատությունը կատարել է իր գործընկեր Ժեն Սյաոպինը, ով 2 տարի առաջ իրականացրել էր կապիկի գլխի առաջին փոխպատվաստման փորձը։
 
«Մահացած մարդու վրա գլխի առաջին փոխպատվաստումն իրականացված է։ Մահացած ուղեղով դոնորից գլխի ամբողջական փոխպատվաստումը հաջորդ քայլը կլինի»,- ավելացրել է վիրաբույժը ։
Աղբյուրի տեղեկացմաբ՝ ավելի վաղ Սերժիո Կանավերոն հայտարարել էր, որ իրեն հաջողվել է կատարել կենդանիների գլխի փոխպատվաստման հաջող վիրահատություններ։ 
Ավելին ՝ մեկնարկել է դոնորի մարմնին  մարդկային գլխի փոխպատվաստման նոր նախագիծը։ 
Որպես կամավոր՝ հանդես է եկել ռուս ծրագրավորող Սպիրիդոնովը, ով տառապում է մկանային ատրոֆիայով (ապաճում)։
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play