Tesla-ն Ավստրալիայում տեղադրել է աշխարհում ամենախոշոր մարտկոցը․ tert.am


Tesla-ն Ավստրալիայում տեղադրել է աշխարհում ամենախոշոր մարտկոցը․ tert.am

  • 23-11-2017 16:58:38   | Ավստրալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am․ Tesla Motors ընկերությունն ավարտել է աշխարհում ամենախոշոր Tesla Powerpack լիթիում-իոնային մարտկոցի տեղադրումը Հարավային Ավստրալիա նահանգում: Շուտով իրականացվելու են եզրափակիչ փորձարկումները, հայտնում է news.com.au-ն:

 
Պորտալի տվյալներով՝ մարտկոցի սնուցումը կմիացվի մի քանի օրից եզրափակիչ փորձարկումների համար համոզվելու համար, որ մարտկոցը համապատասխանում է Հարավային Ավստրալիայի կառավարության և երկրի էներգետիկ շուկաները վերահսկող ընկերության պահանջներին: Սպասվում է, որ մարտկոցը կսկսի նահանգն էլեկտրաէներգիայով ապահովել դեկտեմբերի 1-ից:
 
«Շնորհավորում են Tesla-ի թիմին և Հարավային Ավստրալիայի իշխանություններին, որոնք ջանասիրաբար աշխատել են ռեկորդային ժամկետներում այն պատրաստելու և տեղադրելու համար»,- հայտարարել է Twitter-ում ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
 
Tesla Powerpack-ը տեղակայված է Ջեյմսթաունի մոտակայքում, այն լիցքավորվելու է Hornsdale քամու էլեկտրակայանից: Նախագծի արժեքը կազմել է մոտ 33 միլիոն դոլար:
 
Նշվում է, որ մարտկոցն աշխատելու է անընդհատ և ապահովելու է նահանգի էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը խափանումների ժամանակ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play